Տևողությունը՝ 2 շաբաթ նոյեմբերի 4 — 14-ը
Նպատակը՝ Առաջին դասարանի սովորողներին ավելի լավ ծանոթացնել կրթահամալիրին
Խնդիրները՝
- Զրույց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին. Ինչո՞ւ է մեր դպրոցը այսպիսին
- ՈՒնկնդրել «Խատուտիկ» ռադիոյի կրթահամալիրի տնօրենի հետ հարցազրույցը
- Այցելել Կրթահամալիրի բրուտանոց, պատրաստել կախազարդեր, հուշանվերներ՝ Կրթահամալիր տոնին
- Այցելել ջերմոց- լաբորատորիա՝ վերցնել ծաղկի կտրոններ, դասարանում աճեցնելու և թաղարներում տնկելու համար
- Կազմակերպել ֆոտոների ցուցահանդես՝ Ես սեբաստացի եմ խորագրով
- Paint ծրագրով պատրաստել շնորհավորական բացիկներ՝ կրթահամալիրի տոնին
- Ընտանեկան նախագիծ․ նկարահանել «Ես սեբաստացի եմ․ իմ դպրոցը» թեմայով տեսանյութեր, որտեղ սովորողները կպատմե դպրոցի մասին
- «Խատուտիկ» ռադիոյի լուրի պատրաստում․ Ինչպիսին պիտի լինի իսկական սեբաստացին։
- Առանձնացնել — նկարել — հրապարակել կրթահամալիրը խորհրդանշող սեբաստացիական 30 բառեր
- Պատրաստել թխվածքաբլիթներ՝ կրթահամալիրի տոնին և հյուրասիրել հյուր եկած Արևելքի առաջին դասարանցիներին
Ամփոփումը՝