Թթուդրիկի ծես

Նպատակը՝ Սովորողների հետ պատրաստել թթու, որը կհամտեսենք Կրթահամալիրի տոնին։

Տևողությունը՝ 1-2 օր

Խնդիրները, գործունեությունը

  • Սովորողները կանվանեն այն բանջարեղենները, որոնցով պատրաստում են թթու
  • Տանից բերված բանջարեղենները նախ կհավաքեն մի արկղի մեջ, հետո կտեսակավորեն
  • Տեսակավորված բանջարեղենները կհաշվեն ( մեկական, երկուական, երեքական)
  • Պատկերացում կկազմեն առարկաների զանգված — չափսեր, զանգված-քանակ, արժեք-քանակ հարաբերակցությունների մասին
  • Կփորձեն գուշակել, թե տարաների մեջ քանի բանջարեղեն կտեղավորվի (պատկերացում կկազմեն քանակի մոտավոր գնահատման  մասին)
  • Պատկերացում կկազմեն բանջարեղենների մթերման, պահածոյացման գործընթացի մասին (բանջարեղենի տեղափոխում բանջարանոցից պահեստ, գործարան, մթերում/ պահածոյացում, պիտակներ, բաղադրություն)
  • Փոքր խմբերով բանջարեղենները կկտրատեն և կտեղավորեն տարաների մեջ
  • Կպատրաստեն աղաջուր (աղիություն կորոշեն ձվի օգնությամբ)
  • Պատկերացում կկազմեն ջրի հատկությունների մասին
  • Կսովորեն խմբով միասին աշխատել, աշխատանքը իրար մեջ բաժանել, սկսած աշխատանքը ավարտին հասցնել
  • Կյուրացնեն  տեխնոլոգիական, խոհանոցային հմտություններ
  • Կյուրացնեն աշխատանքային կանոններ․ աշխատանքից առաջ նախապատրաստվելու և աշխատանքի ավարտից հետո՝ միջավայրը մաքրելու կանոններ
  • Երգ ու խաղով կգովեն պատրաստած թթուն («Եկեք ծեծենք սոխ ու սխտոր» )
  • Paint նկարչական ծրագրով կնկարեն պիտակներ, որոնք տպելուց հետո կփակցնեն տարաների վրա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s