Ամսաթիվ՝ 24.10.2019 թ.
Դասարան՝ 1․1
Սովորողների թիվ՝ 29
Պատասխանատուներ՝ Լ. Փաշայան, Մ. Սիմոնյան
Մեկնում՝ 11:00 , ժամանում՝ 15:00
Վարորդ՝ Արամ Հարությունյան
Նպատակը՝ Անտառպարկում իրականացնել նկարչական պլեներ
Խնդիրները՝
- Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու) կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար,
- Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
- Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( վայրը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
Սովորողների գործունեության նկարագրություն.
Նախապատրաստական փուլ
- Տեղեկություններ կարդալ անտառպարկի մասին
- Օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
- Հավաքել ճամփորդական պայուսակ. ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչո՞ւ
- Անդրադառնալ խմբով ճամփորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությանը
- Անդրադառնալ ճամփորդության կանոններին
- Անդրադառնալ առաջին օգնության տարրական կանոններին
Ընթացք
- զբոսնել, ուսումնասիրել միջավայրը՝ բուսականություն, լիճ
- լուսանկարել բնության տեսարաններ
- իրականացնել նկարչական պլեներ
- իրականացնել միջավայրի խնամք
Ամփոփում
- պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
- նկարել դուր եկած տեսարանը
- հորինել պատմություն, մուտքագրել, վերնագրել, նկարել, կարդալ
- պատրաստել ռադիոլուր
Օրակարգ
11: 30 — 12: 30՝ Զբոսանք անտառպարկում, նախաճաշ
12: 30 — 13: 30՝ Նկարչական պլեներ
13: 30 — 14: 00՝Միջավայրի խնամք
14: 00 — 14: 30՝ Խաղեր
14։30 — Վերադարձ
15։00 — ժամանում դպրոց