«Անկախության տոն. բարձունքի նվաճում». առաջինների առաջին արշավը

Սեպտեմբերի 25-ին առաջին դասարանի սովորողները առաջին անգամ միասին ճամփորդեցին։ 

Սա առաջին դասարանցիների առաջին ճամփորդությունն էր։ Երևի պատահական չէ, որ դպրոցական կյանքի առաջին ճամփորդությունը համընկնում է կրթահամալիրի օրացույցով որոշված «Անկախության տոն, բարձունքի նվաճում» ճամփորդական-մեկնարկային նախագծի հետ։

Այս փուլում և տարրական դասարաններում ճամփորդություն պլանավորելիս կարևոր եմ համարում ոչ այնքան վայրի ընտրությունը, այլ այն խնդիրները, որոնք ցանկանում եմ լուծել ճամփորդություն կազմակերպելու ընթացքում (տե՛ս նախագծում)։

Իմ փորձով կարող եմ ասել, որ 5-8 տարեկան երեխաների համար միևնույն է, թե ուր են նրանք գնում՝ որ լեռն են բարձրանում, որ եկեղեցին այցելում ։

Կարևորն այն զգացողություններն են, որոնք ունենում են նրանք ճամփորդության ընթացքում, այն կարողություններն ու հմտությունները, որոնք ձեռք են բերում, յուրացնում։ Եվ, ըստ իս,  ամենակարևորը՝  ճամփորդելիս  հուզական և անձնային շփման փորձի յուրացումն է, ինչպիսին է օրինակ ընկերային պատասխանատվությունը։

Նրանց համար կարևորը՝  ընկերներով քայլելն է, համեղ բրդուճներով կիսվելը, խաղալը, հետո միայն՝ միասին դիտել- դիտարկելը, ուսումնասիրելը, հետազոտելը։։

Այս տարիքի սովորողներն իրենց ճամփորդական պատումներում կարևորում են միասին խաղալը, ընդ որում այն խաղերը, որոնք իրենք են որոշում, և ոչ թե ուսուցիչն է պլանավորում-պարտադրում։ Օրինակ՝ պահմտոցին։

Հաջորդ հետաքրքրությունը և ուրախությունը ճամփորդության ընթացքում դժվարություն հաղաթահարելն է, հաղթահարման-հաղթելու զգացումը ապրելը։

Վայրի ընտրության հարցում առաջնորդվում եմ հետևյալով․

Ինձ համար ընդունելի է Երևան քաղաքից դուրս ցանկացած վայր, որտեղ կարելի է մաքուր օդում և անվտանգ միջավայրում երեխաներին ազատ արձակել ու թողնել, որ որոշեն՝ ինչով են ուզում զբաղվել, չպարտադրել նրանց որևէ գործունեություն։

Քարե կամրջից, ջրաղացից եկեղեցու բարձունք տանող ճանապարհին (500 — 600 մ) հեռադիտակներով դիտեցինք մեզ շրջապատող աշխարհը՝ լեռները, ձորը, գետը, այլ բարձունքների վրա գտնվող մյուս եկեղեցիները։ Երեխաների աչքից չվրիպեցին քաղաքի կարմիր տանիքները, ընկուզենու ծառերը։

Ճանապարհը 5-6 տարեկան առաջինների համար այնքան էլ հեշտ չէր, չնայած նրան, որ քարքարոտ էլ չէր։ Սովորողների մեծամասնությունը մեր կրթահամալիրի սաներ չէին և դժվարությամբ հաղաթահարեցին 500 -600 մետրանոց ճանապարհը։

Եկեղեցու ընտրությունը դիտարկվել էր որպես վերջնակետ, որի տարածքը հրաշալի դիտարկետ է․ այնտեղից երևում է Աշտարակ քաղաքը, ձորը, լեռները, գետը։ Դիտակետից երեխաները հրճվանքով փորձում-փորձարկում էին իրենց անհատական հեռադիտակները։ Իսկ ես ևՄելինե Սիմոնյանը հետևում էինք նրանց հրճվանքին ու ժպտում իրար․․․ տեսարանը գեղեցիկ էր։

Մինչ բարձունքի դիտակետին հասնելը որոշ ժամանակ անց կացրինք ջրաղացի մոտ, գետափին։ Գետի այս հատվածի ընտրությունը պայմանվորված էր ոչ թե ջրաղացի առկայությամբ, այլ գետափի անվտանգությամբ։

Գետին էին միանում տարածքով անցնող առուները։ Համարձակ տղաների մի խումբ որոշեց ցատկել առուների վրայով․ առաջին արձագանքս արգելելն էր․ չէի նախատեսել, որ կորոշեն ցատկել։ Այդպես կարող էին նաև թրջել հագուստը։ Բայց չէի կարող արգելել, քանի որ չէին լսի։ Ցատկելու, արգելքները հաղթահարելու ցանկությունն ու հրճվանքը երևում էր իրենց վարքագծում։ Անչափ ոգևորված էին։ Մոտ մեկ ժամ սովորողների գերակշռող խումբը ցատկոտեց առվակներ վրայով։ Մյուս խումբը որոշեց նկարել։ Երրորդ խումբը խոշորացույցով ուսումնասիրում էր միջատներին։

Եթե բարձունքը հաղթահարելիս աչքի ընկան ընկույզի հին ու նոր ծառերը, ապա ջրաղացի տարածքը ուռենիների պուրակի էր վերածված։ Ուռենիների շվաքի տակ նախաճաշելը, ապա տարածքը մաքրելը նախատեսված էր ճամփորդության նախագծով։

Չմոռանամ նաև կոմիտասյան կատարումների մասին։ Սովորողների մի խմբի համար Կոմիտասի ստեղծագործությունները երգելը հաճույք է, նրանք չեն ձանձրանում, հաճույքով են երգում — խաղում։ Մյուս մասի համար դա այնքան էլ սիրելի զբաղմունք չէ, բայց եթե դասարանով- խմբով ենք երգում, ապա միանում են։ Գիտեն, որ պետք է երգեն։ Իմ դասարանի դեպքում Կոմիտաս երգելը պարտադիր է։ Պարտադրանքիս արդարացումը այն թերապևտիկ ներգործությունն է առողջության վրա, որը մեզ վրա զգում ենք ամեն օր։

Ջրաղացի պատասխանատուն, որի հետ նախապես պայմանավորվածություն ունեի, հրավիրեց մեզ ներս․ դիտեցինք քարե ջրաղացի մնացած կտորները և փայտե ջրաղացները, որոնք փոխարնել էին քարե ջրաղացներին, երգեցինք՝ ներսում և  բակում։ Համարենք, որ դա ոչ թե համերգ էր, այլ երաժշտական ամենօրյա պարապմունք։

Ճամփորդության մասին պատմող տեսանյութը և սովորողների պատմումները՝ ստորև

Առաջին ուսումնական ճամփորդության մասին պատմում են առաջին դասարանցիները․

Միա

Վիկտորյա

Արեգ

Դավիթ

Ստեֆանի

Միքայել

Գագիկ

Նատալի

Լեո

Արամ

Հարություն

Վանէ

Ալեքսան

1 thought on “«Անկախության տոն. բարձունքի նվաճում». առաջինների առաջին արշավը

  1. Уведомление: Աշխատանքային հավաք | Մանկավարժության կենտրոն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s