Ամսաթիվ՝ 25.09.2019 թ. Մեկնում՝ 10:00 Վերադարձ՝ 16:00
Դասարան՝ 1․1
Սովորողների թիվ՝ 29
Պատասխանատուներ՝ Լ. Փաշայան, Մ. Սիմոնյան
Եղանակը Աշտարակում՝ այստեղ
Ճամփորդության նկարագրություն՝
Երևան, Բաբաջանյան 38/1 — Աշտարակի ջրաղաց — Սուրբ Կարմրավոր եկեղեցի՝ հեռավորությունը՝ 21 կմ
- Կանգառ Քարե կամուրջի ծայրամասում, տեղանքի դիտում
- Քայլք դեպի Քասաղ գետի ափով, տեղանքի ուսումնասիրություն
- Նախաճաշ գետի ափին
- Կոմիտասյան երգերի կատարում ջրաղացի բակում, գետի ափին
- Շրջայց ջրաղացի սրահում, որտեղ կան փայտե ալրաղացներ և քարե ջրաղացի նմուշ։
- Միջավայրի խնամք․ կմաքրենք տարածքը, գետի ափը
- Նկարչական պլեներ
- Քայլարշավ, բարձունքի հաղթահարում․ դեպի Սուրբ Կարմրավոր եկեղեցի
- Եկեղեցու բակում կոմիտասյան կատարումներ
- Եկեղեցու բակի դիտակետից հեռադիտակներով Աշտարակ քաղաքի, մոտակա բարձունքների դիտում
- Խաղեր — խաղիկներ
- Այցելություն Գուրմէ-Դուրմէ շոկոլադի գործարան․ երեխաները կդիտեն տեսանյութ շոլոկադի ստեղծման պատմության մասին, կտեսնեն, թե ինչպես են փաթեթավորում կոնֆետները, ապա իրենք կփաթեթավորեն շոկոլադները և կվերցնեն տուն՝ հյուրասիրելու ընտանիքի անդամներին։
- Վերադարձ
Նպատակը՝ «Անկախության տոն, բարձունքի հաղթահարում»․ կսովորենք միասին ճամփորդել
Խնդիրները՝
- Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
- Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
- Ձևավորել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
- Ձևավորել քայլարշավի, արգելքներ հաղթահարելու հմտություններ
- Մարզվել
- Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
Սովորողների գործունեության նկարագրություն.
Նախապատրաստական փուլ
Զրույց մասին ավտոբուսով ճամփորդելու մասին,
- ավտոբուսով ճամփորդելու կանոնների մշակում
Հաջորդիվ՝ ռադիոլուրի ունկնդրում՝ 2-րդ դասարանի «Խատուտիկ» ռադիո․ավտոբուսով երթևեկելու կաննոների մասին
Զրույց բնության գրկում, գետի ափին անվտանգ քայլքի, խաղալու մասին, շոկոլադի գործարանում՝ պահելաձևի մասին
- միասին քայելու, խաղալու կանոնների մշակում
Հաջորդիվ՝ ռադիոլուրի ունկնդրում՝ 2-րդ դասարանի «Խատուտիկ» ռադիո․ճամփորդելու կաննոների մասին
Զրույց ճամփորդական ուսապարկի մասին
- ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն
Զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին
- հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքներ
Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝
- գլխարկ
- հեռադիտակ
- խոշորացույց
- ջուր
- բրդուճներ
- անձեռոցիկ
- մատիտներ, նկարչական ալբոմ
- միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ
Երգացանկ
- Արևների շարք
- Մեղու
- Կաքավիկ
- Ձիուկ
- Դան, դան, դանեդան
Ստեղծագործությունների, խաղիկների ցանկ
- Առավոտը գյուղում
- Աքաղաղն ու կտուրը
- Ծիտն ու բազեն
Նախագիծը կազմեցին՝ Լ․ Փաշայանը, Ք․ Հովսեփյանը